Ռուս հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինան, որ վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել ու դուրս է գրվել: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«Շնորհիվ գրագետ բուժման ու բարձր պրոֆեսիոնալիզմի՝ մեր բժիշկները կարողացան ինձ բուժել ծանր հիվանդությունից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլորին՝ բուժքույրերից մինչև պրոֆեսորներ, ուշադրության, պատասխանատվության ու ջերմության համար»,- գրել է նա:
Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել իր բոլոր հարզատներին, երկրպագուներին: «Հիմա, երբ արդեն ոչ թե հիվանդասենյակում, այլ տանն եմ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլորին: Ձեր աղոթքների շնորհիվ ես այսօր ոտքի վրա եմ»,- նշել է նա: